National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.05.2023
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 10-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսին, Դեբի Դինգլին եւ Ջեն Շչեկովսկիին:

Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին ջերմությամբ է հիշել Հայաստան կատարած իր այցը` վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպման ժամանակ կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ առկա ռազմավարական երկխոսությունը, ընդգծել ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Կողմերը փոխադարձաբար ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության առկա բարձր մակարդակը եւ պայմանավորվել շարունակել քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որի նպատակն է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատումը: Ներկայացուցիչների պալատի գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ձեւաչափերով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am